ԱՄՆ եւ Վրաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Միխայիլ Սահակաշվիլին նախօրոք չհայտարաված հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի տնտեսական զարգացման հարցերը, նաեւ համատեղ աշխատանքը Աֆղանստանում:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել է Աֆղանստանում եւ Պակիստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուկի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցելու համար էլ ԱՄՆ էր մեկնել Սահակաշվիլին:

Սահակաշվիլիի եւ Օբամայի հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին վրացական լրատվամիջոցները, իսկ ԱՄՆ նախագահի ժամանակացույցում այդ մասին գրված չէր: Հանդիպումը տեւել է 25 րոպե: