Մեր հայտարարած «թավշյա, ժողովրդական հեղափոխությունը» ալիքաձեւ տարածվում է  Հայաստանում եւ ողջ սփյուռքում։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, շարժմանն աջակցում են ամերիկաբնակ Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դերասան Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը։ «Այս գործընթացը ամեն օր պետք է լայն ծավալներ ստանա, եւ Սերժ Սարգսյանը պետք է իրեն միայնակ զգա նոր սեփականաշնորհված իր առանձնատանը։ Այսօր Մարսելում եւ Գյումրիում տեղի է ունեցել թերեւս, ամենասիմվոլիկ ակցիան։ Մեր հայրենակիցները մուտք են գործել Մարսելում հյուպատոսարան եւ հրապարակային այրել»,- ասել է Փաշինյանը։ Իսկ Գյումրիում, ըստ Փաշինյանի, Հայկ Բարսեղյանը ուսումնական հաստատություններից մեկից դուրս է բերել Սերժ Սարգսյանի լուսանկարը։

«Սա հետսովետական տարածքում առաջին շարժումն է, որի անունը չի կապվում օտարերկրյա որեւէ ուժի հետ եւ սա մեր հպարտությունն է»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ շարժումը գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ «Բայց Հ1-ը չի անդրադառնում»,- ասել է Փաշինյանը։