Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունվարի 22-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Նինո Կալանդաձեն: «Կարեւոր է , որ 2011-ի իր առաջին այցը նախագահը կատարում է Հայաստան, քանի որ դա  ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները»,- ասել է նա:

Կալանդաձեի խոսքով, պատվիրակության կազմում է նաեւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով Երեւանում կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ:

Սահակաշվիլիի հանդիպումների ընթացքում քննարկվելու են կողմերի միջեւ հարաբերությունների խորացման հարցերը, այդ թվում՝ տնտեսական եւ քաղաքական ոլորտներում:

«Հուսով ենք, որ այցը արդյունավետ կլինի»,- հայտարարել է Կալանդաձեն: