Ապրիլի 24–ը ազգային ողբերգության օրը լինելուց բացի մեր ազգային միասնության եւ պատվի օրն է, հետեւաբար՝ մենք՝ որպես ազգ չենք կարող աշխարհի առջեւ դուրս գալ մասնատված։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Մենք բոլոր խնդիրները կարող ենք լուծել բանակցելով, երկխոսելով, լուծումներ փնտրելով։ Որեւէ մեկը չպետք է կասկածի, որ անկախ այսօրվա հսկայական խնդիրներից, երեկվա պրոբլեմներից, մենք պետք է միասնական լինենք»,–նշել է նախագահը։
Հարցին, թե նա մտահոգված չէ արդյոք երկրում ստեղծված իրավիճակով, Արմեն Սարգսյանն հայտնել է, որ շատ մտահոգված է. «Ես սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունների սահմաններում անում եմ ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի, լուծում ստանա»։
- Դիմել եմ Գլխավոր դատախազին, որ հետ վերցնի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը. Կարեն Կարապետյան
- Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ














