«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից երթ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր որեւէ քաղաքական միջոցառում նախատեսված չէ, միայն կլինի երթ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակի բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

Պետք է արձանագրենք, թե ինչ կոնկրետ քայլերով ենք երաշխավորելու հաղթանակի դե յուրե արձանագրումը. Փաշինյան (վիդեո)