News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Facebook-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել է հետեւյալը.

«Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 24 է, եւ մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ուզում եմ հիշեցնել, որ ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից քայլերթով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ: Եթե արտառոց ոչինչ չպատահի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի:

Վաղը, տեղյակ եք, որ պիտի տեղի ունենա իշխանությունների հետ բանակցությունների երկրորդ փուլը, եւ այդ բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության անցնցում փոխանցմանը:

Եվ վաղը երեկոյան ժամը 7-ին մենք նորից Հանրապետության հրապարակում հանրահավաք կանենք, որպեսզի ձեզ տեղյակ պահեմ, թե ինչ ընթացք են ունենում բանակցությունները եւ ինչ պետք է անեն հռչակված թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը տրամաբանական եւ ամբողջական  ավարտին հասցնելու համար:

Այսօր արդեն մենք առիթը կօգտագործենք եւ որոշակի քաղաքական քննարկումներ կունենանք, որպեսզի հստակ արձանագրենք, թե ինչ փուլում ենք գտնվում եւ ինչ կոնկրետ քայլերով  պետք է երաշխավորենք ժողովրդի հաղթանակի դե յուրե արձանագրումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ