Հնարավոր է, որ ապրիլին, երբ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Զատկի տոնը կամ Հիսուս Քրիստոսի հարության օրը, Հայաստանում կրկին ձվի դեֆիցիտ առաջանա։ Հիշեցնենք, որ Զատկի տոնին ժողովուրդն, ըստ սովորության, ձու է ներկում, իսկ երեխաները սիրում են ձվերով «կռվել», սակայն այս տարի մանկական այդ չարաճճիությունը թանկ հաճույք է լինելու:

Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանն այսօր՝ հունվարի 17-ին հրավիրած ասուլիսում ասաց, որ չի բացառում առաջիկայում ձվի դեֆիցիտը։ Ինչ վերաբերում է դեկտեմբերի վերջին օրերին առաջացած դեֆիցիտին, ապա Մ. Եփրեմյանն այն պատճառաբանեց բացառապես աժիոտաժով։

Նրա խոսքով՝ նախատոնական շրջանում Լուսակերտի թռչնաֆաբրիկան ձուն «Երեւան Սիթի» խանութների ցանցում վաճառել է 50-60 դրամով: Սակայն՝ «ժողովուրդը կուլ գնաց աժիոտաժին», ու ձվերը թանկացան։

Մ. Եփրեմյանի կարծիքով՝ Հայաստանն աշխարհում ամենաշատ ձու օգտագործող 5 երկրների շարքում է՝ 1 բնակչի հաշվով ամսական օգտագործվում է 284 ձու, նախկին 210-ի համեմատ։