Չինաստանում զբոսաշրջիկը որոշել էր կապիկին հրել  ջրի մեջ, սակայն նրա չարաճճիությունն անպատասխան չի մնացել, հաղորդում է   «ՄԻՐ 24» հեռուստաալիքը:

Դեխուա վանքի մոտ զբոսաշրջիկը գաղտնի մոտեցել է բազրիքի վրա հանգստացող մակակին եւ հրել նրան լճակի մեջ: Կենդանին, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է ջրի մեջ, սակայն ակնթարթորեն դուրս է եկել եւ որոշել է պատժել զբոսաշրջիկին՝ նետվելով դեպի վանք փախչող տղամարդու հետեւից:

Հետագայում վանականը պատմել է, որ մակակն ի վերջո կարողացել է հարձակվել զբոսաշրջիկի վրա, ճանկռել նրա դեմքը, ձեռքերը: