Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նախատեսում է այց կատարել Իրան։ Այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Ակբար Սալեհին։

«Իրանը եւ Թուրքիան սերտ կապեր ունեն, եւ կարիք կա տարբեր մակարդակներով մասնավոր խորհրդակցություններ անցկացնել»,- ասել է Սալեհին։

Սալեհիի խոսքով, նախատեսվում են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մակարդակի բաձրացման ուղղված ջանքեր՝ 2010 թվականի 10 մլրդ դոլարից հասցնելով 30 մլրդ դոլարի։

Այցի ընթացքում Սալեհին նախատեսում է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։