Իսրայելական պատգամավորները օժտել են երկրի վարչապետին ու պաշտպանության նախարարին արտակարգ իրավիճակներում երկուսով պատերազմի հայտարարման մասին որոշում կայացնելու իրավունքով։ Մինչ այժմ անհրաժեշտ էր ամբողջ կառավարության համաձայնությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նախորդ գիշոր պատգամավորները ընդունել են «Կառավարության մասին» օրենքում համապատասխան լրացումը կատարելու մասին որոշում։ Կողմ են քվեարկել Կնեսեթի 120 անդամներից 62-ը, դեմ են եղել 41 պատգամավորներ։
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ ռազմական գործողություններ սկսելու համար բավարար է նիստին ռազմաքաղաքական կաբինետի անդամների կեսի ներկայությունը։




























