Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 17–ին Աստանայի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Տիմուր Սուլեյմանովը՝ հանդես գալով կառավարության նիստում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Պետք է նշել, որ Ղազախստանի արտահանման հետաքրքրություն ներկայացնող ապրանքների քանակով Իրանի շուկան ծավալով ավելի քան 8 մլրդ է կազմում։ Այսպիսով, ստանալով արտոնյալ պայմաններ, ղազախական արտադրողները հնարավորություն ունեն ավելացնել արտահանումը ավելի քան 30 անգամ»,–պատմել է նա։
Նրա խոսքով՝ ներկայումս ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ են անցկացվում Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի, Սինգապուրի հետ: «Բացի այդ, 2018թ. մայիսի 17–ին Աստանայի տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսված է եւս մեկ փաստաթղթի ստորագրում՝ առեւտրատնտեսական համաձայնագիր ԵՏՄ–ի ու Չինաստանի միջեւ»,–պարզաբանել է Սուլեյմանովը։



























