Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրել է լուսանկարչին, որը կանգնած է եղել իր կնոջ՝ Լի Սոլ Չուի եւ Հարավային Կորեայի առաջին տիկնոջ՝ Կիմ Չժոն Սուկի ճանապարհին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Fox News–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 27-ին ապառազմականացված գոտու հարվային մասում գտնվող «Խաղաղության տանը» տեղի ունեցած ընդունելության ժամանակ։նՏեսանյութում երեւում է, թե ինչպես է լուսանկարիչը կանգնում կանանց ճանապարհին լուսանկար անելու համար։ Այդ պահին Հյուսիսային Կորեայի առաջնորդը նրան մի կողմ է հրում։
Կիմ Չեն Ընը դարձել է Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, որն անցել է Հարավային Կորեայի ռազմական դեմարկացիոն գիծը։ Այնտեղ անցկացվել է նրա հանդիպումը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ։ Առաջին անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բանակցություններին է ներկայացել կնոջ հետ։
Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր Կորեական թերակղզում խաղաղության պահպանման, ապամիջուկայնացման եւ համագործակցության զարգացման մասին։











