Եվրասիական տնտեսական բարձագույն խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 14-ին Սոչիում: Ինչպես հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի նախապատրաստումը քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

«Քննարկվել են 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պուտինը եւ Նազարբաեւը պամանավորել են նաեւ բարձր մակարդակով երկկողմ շփումների մասին: