Համացանցում հոլովակ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է Կիլաուեա հրաբխի ժայթքման ժամանակ լավան ոչնչացնում Ford Mustang սպորտային ավտոմեքենան, հաղորդում է Autonews-ը:
Հավանաբար արծաթագույն Mustang-ի սեփականատերը ստիպված է եղել լքել մեքենան Հավայան կղզիներից տարհանման ժամանակ: Արդյունքում, լավան գրեթե մեկ րոպեի ընթացքում ոչնչացրել է կուպեն:











