Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հաղթանակի շքերթի օդային մասը: Ռուսաստանի մայրաքաղաքի երկնքում կսավառնեն Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի 75 ուղղաթիռներ եւ օդանավեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օդում առաջինը հայտնվել է Մի-26 ուղղաթիռը՝ չորս Մի-8ԱՄՏՇ-ների ուղեկցությամբ: Դրանց հետեւել են Մի-28Ն, Կա-52 եւ Մի-24Պ ուղղաթիռների քառյակները:
Ռուսաստանի գլխավոր շքերթին մասնակցում են նաեւ Տու-160 ռազմավարական հրթիռակիրները, հեռահար ռմբակոծիչներ Տու-22ՄԶ-ն եւ Տու-95ՄՍ-ն: Ռազմատրանսպորտային ավիացիան կներկայացնեն երեք Իլ-76ՄԴ-երը եւ վառելիքալցավորող Իլ-78-ը, որն օդում Տու-160-ի լիցքավորում կնմանակի:
Թեթեւշարժիչային ՄիԳ-29ՍՄՏ-ի, ճակատային ռմբակոծիչներ Սու-24Մ-ի, որսող Միգ-31ԲՄ-ի եւ կործանիչ-ռնբակոծիչներ Սու-34-ի քառյակների թռիչքից հետո կանցնեն այս շքերթի «նորեկները»՝ 5-րդ սերնդի Սու-57-ի զույգերը:
Նորագույն կործանիչներին կհետեւի «Տակտիկական թեւ» մարտական կառույցը՝ բաղկացած Սու-34, Սու-30 եւ Սու-35Ս 10 օդանավերից: Այնուհետեւ Մոսկվայի երկնքով կանցնի հայտնի «Կուբայական ադամանդը»՝ մեծ շեղանկյունիով «Ստրիժի» եւ «Ռուսկիե վիտյազի» ավիախմբի ՄիԳ-29ՍՄՏ եւ Սու-30ՍՄ 9 օդանավերից կազմված:
Երբ Սու-25 վեց գրոհայինները Մոսկվայի երկինքը կզարդարեն ռուսական դրոշի գույներով ծխով, Հաղթանակի շքերթի ավիացիոն մասը կավարտեն «Կինժալի» երկու նորագույն ավիացիոն համալիրները՝ ՄիԳ-31Կ օդանավերը, որոնք զինված են հիպերձայնային հրթիռներով:











