Մոսկվայում Կարմիր հրապարակում կայացել է ռազմական շքերթ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ, որի ժամանակ հանրությանը ցուցադրվել են «Տերմինատոր» տանկերի աջակցության մարտական մեքենաներ ու տեխնիկայի այլ նորույթներ։ Ընդամենը շքերթին մասնակցում էր 13 հազար մարդ, 159 միավոր տեխնիկա ու 75 օդանավ, հայտնում է «ՌԲԿ»-ն։
Կարմիր հրապարակում մեխանիզացված շարասյան անցումը բացել է «Տ-34» տանկը՝ մոտոամենագնացների ուղեկցությամբ։ Հետո անցել են «Տայֆուն», «Տիգր-Մ» զրահամեքենաները՝ «Արբալետ» մարտական մոդուլներով ու «Կորնետ» հակատանկային համալիրներով, ԲՄՊ-3 հետեւակի մարտական մեքենաները ու «Կուրգանեց-25»-ը։
Հրապարակով անցել են Տ-14 «Արմատա» ու Տ-72ԲԶ տանկերը, «Կոալիցիա-ՍՎ» հրետանային համալիրները ու «Մստա-Ս» ինքնագնա 152 միլիմետրանոց գաուբիցները։ Դրանց հաջորդել են «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների դիվիզիոնը, «Բուկ-Մ2» ու «Տոր-Մ2» զենիթ- հրթիռային համալիրները, այդ թվում արկտիկյան «Տոր-Մ2ԴՏ»-ն։
Հետո հրապարակում հայտնվել են «Պանցի –Ս1» ու Ս-400 «Տրիումֆ» զենիթային համալիրները։ Առաջին անգամ Կարմիր հրապարակում ցուցադրել են «Ուրան-6» ու «Ուրան-9» ռոբոտատեխնիկական համալիրներ, նաեւ «Կատրան» ու «Կորսար» անօդաչուներ։ Կարմիր հրապարակով վերջինն անցել են «Յարս» ու «Բումերանգ» հետեւակի մարտական մեքենայի գործարկման համալիրները։
Շքերթի օդային մասին առաջին անգամ մասնակցել են ՄիԳ-31Կ երկու նոր կործանիչներ՝ «Կինժալ» նոր հիպերձայնային հրթիռներով։ Նաեւ շքերթին մասնակցել են հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ, «Տու-160», «Տու-95ՄՍ» ռազմավարական հրթիռակիրներ, «Տու-22Մ3» հեռահար ռմբակոծիչներ, Իլ-78 վառելիք լցնող օդանավեր, «Իլ-76ՄԴ» ռազմատրանսպորտային օդանավեր, «Սու 35» , «Սու 30ՍՄ», «ՄիԳ-29», «ՄիԳ-31» կործանիչներ, «Սու-34», «Սու-24Մ» ռմբակոծիչներ, «Սու-25 գրոհիչներ, «Մի-26, Մի-8, Մի-28Ն, Կա-52, Մի-24 ուղղաթիռներ։











