Ադրբեջանը ծրագրում է երկու անգամ ավելացնել բնական գազի առաքումը Ռուսաստան:
Ինչպես հայտնել է Պետական նավթային ընկերության փոխնախագահ Հոշբախտ Յուսիֆզադեն, գազը Ռուսաստան մղելու անհրաժեշտ ծավալն ու ճնշումն ապահովելու համար վերակառուցում է իրականացվել Սիյազանի ճնշումային կայանում:
2011թ. Ադրբեջանը ծրագրում է հյուսիսային ուղղությամբ առաքել 1,5 մլրդ խմ գազ, հաղորդում է APA գործակալությունը:
2010թ. Ադրբեջանը Ռուսաստան է արտահանել 799,8 մլն խմ գազ:




























