Ֆլորիդայում գոլֆիստը  սագերի կողմից ալիգատորի հետպնդմանն է ականատես եղել: Facebook-ի իր էջում մարզիկը  կիսվել է անսովոր հոլովակով,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կադրերում երեւում է, թե ինչպես են ութ թռչունները գնում ալիգատորի հետեւից:

«Երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում գոլֆի դաշտում»,-գրել է նա:

Upi-ի վարկածով՝ սագերի պահվածքը կարող է կապված լինել նրա հետ, որ գիշատիչը կերել է սագերի ձագերից մեկին: