Մտադիր չեմ կառավարության ծրագիրը տապալել: Այս մասին, այսօր՝ մայիսի մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է կառավարության ծրագիրը տապալելու տարբերակով տեղի ունենան արտահերթ ընտրություններ:
Դիտարկմանը, որ եթե կառավարության ծրագիրը հաստատվի, արտահերթ ընտրությունների հնարավորություն Սահմանադրությունը չի տալիս առաջիկա մեկ տարում, Փաշինյանն արձագանքեց. «Կան, շատ հնարավորություններ կան, եթե Սահմանադրությունն ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այդ հնարավորությունները կան»:
Իսկ որ ՀՀԿ-ն չի ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ, Փաշինյանն ասաց. «Որոշումները կայացնում է հանրությունը եւի այս դեպքում՝ էլ կկայացնի հանրությունը»:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, վարչապետն ասաց. «Քննարկումների արդյունքում կորոշենք, ամենասեղմ, բայց տրամաբանական ժամկետներում»:











