Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում, այդ թվում նաեւ՝ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ մախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Երկուշաբթի օրը կկայանա ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, որի ժամանակ Պուտինինը երկկողմ հանդիպումներ կանցկացնի եւ՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, եւ՛ Ժեենբեկովի, եւ Լուկաշենկոյի, եւ՛ Նազարբաեւի հետ: Բավական լարված օրակարգ է»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հանդիպումը կկայանա մայիսի 14-ին Սոչիում: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գագաթնաժողովին կցանկանար հանդիպել Պուտինին եւ քննարկել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը: Լուկաշենկոն եւս հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 14-ին հանդիպել Պուտինի հետ: