Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵՏՄ–ն մտադիր է Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր եւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, հաղորդում է Gazeta–ն։
«Հաջորդ շաբաթ՝ մեր նիստից հետո, Աստանայում նախատեսվում է կնքել Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ ժամանակավոր համաձայնագիր, որով կձեւավորվի ազատ առեւտրի գոտի Իրանի հետ»,–ասել է Ուշակովը։




























