Գիտնականները Նոր Զելանդիայի հարավում՝ Քեմփբել կղզու մերձակայքում ռեկորդային՝ 23.8 մետր բարձրությամբ ալիք են գրանցել, հաղորդում է iz.ru-ն:
Մասնագետները ենթադրում են, որ մայիսի 8-ի փոթորկի ժամանակ ալիքներն ավելի բարձր են եղել՝ շուրջ 25 մետր, սակայն դրանք փաստացի արձանագրել չեն կարողացել:
Ըստ The Daily Mail-ի՝ նախկին ռեկորդը սահմանվել է 2012 թվականին Թասմանիա կղզու հարավում. այդ ժամանակ ալիքի բարձրությունը կազմել է 22.03 մետր:
Հունվարին էլ 13 մետր բարձրությամբ ալիք է գրանցվել Ալյասկայի ափերին՝ ամերիկյան Քադյակ կղզում: Այն առաջացել էր 8 մագնիտուդով հզոր երկրաշարժի արդյունքում:














