ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակել է այն պահին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Կատակը հնչել է այն ժամանակ, երբ երկրների առաջնորդները նիստից առաջ ընդհանուր լուսանկարվում էին։

«Մեզնից տեղ չի փախչի», – Լուկաշենկոյի խոսքերը փոխանցել է «Пул Первого» թելեգրամ-ալիքը։