Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համոզված է, որ գյուղատնտեսության զարգացման ամենաարդյունավետ միջոցը գյուղացիական տնտեսությունների միավորումն է կամ խոշորացումը։ Հատկապես Արարատյան դաշտը մշակվում է մանր հողակտորների միջոցով, որը դժվարացնում է մեխանիզացիան կամ վարկի ձեռքբերումը (գրավի առարկան բանկերի համար գրավիչ չէ): «Ապագան միայն դրանում է՝ պետք է տնտեսությունները խոշորացնել»,- հայտարարեց Ս. Կարապետյանը։
Սակայն նախարարը հավաստիացրեց, որ ֆերմերական տնտեսությունների խոշորացման համար որեւէ պարտադիր քայլ չի արվի՝ գյուղացիներն իրենք պետք է կամավոր վաճառեն ու գնեն հողակտորները։
Այդ ուղղությամբ քայլերից է նաեւ 40 համայնքներում գյուղացիական կոոպերացիայի զարգացման ծրագրերը։





























