Դուբայի երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել: Հրշեջները, չնայած ուժեղ քամուն, վերահսկում են իրավիճակը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Շենքի բնակիչներին տարհանել են: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

2017 թվականին Դուբայում հրդեհային անվտանգության նոր կանոններ են ընդունվել, գրում է Associated Press-ը: Դրանց համաձայն՝ այն շենքերը, որտեղ երեսպատված են դյուրավառ նյութերով, պետք է նորից երեսպատվեն:

ԱՄԷ-ի իշխանություններն ավելի վաղ խոստովանել էին, որ երկրում ընդհանուր առմամբ 30.000 շենք նման երեսպատված է նյութերով, որոնք հրդեհի դեպքում կարող են արագորեն կրակի տարածման պատճառ դառնալ: