Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Երիցյանի տեղեկացմամբ՝ իր նախարար նշանակվելուց հետո առաջին հանձնարարականներից մեկը եղել է կաթի արտադրության մեջ նոր ստանդարտների կիրառումը։

Հիշեցնենք, որ Սպառողների Ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը անցյալ ամիս հայտարարեց, որ որոշ կաթարտադրողներ կաթի մեջ սոդա են խառնում, իսկ գյուղնախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Գրիշա Բաղիյանը հրապարակավ նշեց, որ սույն ընկերություններից մեկն էլ «Աշտարակ կաթն» է։

Նշենք, որ «Աշտարակ կաթի» գործադիր տնօրեն Սիլվա Գագինյանը այս կապակցությամբ հրաժարվեց որեւէ բացատրություն ներկայացնել, NEWS.am-ի հետ զրույցում ասելով, որ ընդհանրապես լրատվամիջոցներին «ինտերվյու» չեն տալիս։

Նոր ստանդարտների համաձայն՝ կաթ արտադրողներն այսուհետ պարտավորվելու են նշել, թե կաթի մեջ ինչ բաղադրիչներ կան, եւ ինչպիսի հումք է օգտագործվել՝ բնական կա՞թ, թե՞ կաթի փոշի։