Հայաստանի ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն այսօր՝ հունվարի 19-ին ԱԺ-ում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ եւ նրան ներկայացրել իր ղեկավարծ «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի ներկայացրած զեկույցի ընդհանուր նկարագիրը: Նա դրական է գնատահել հանձնաժողովի կատարած աշխատանքը եւ նշել, որ, այդուհանդերձ, ընդդիմությունը չի ցանկացել մասնակցել այդ աշխատանքներին:
Համարբերգի հարցին, թե ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրա հնարավոր չէ՞ արդյոք նոր փաստեր գտնել, Նիկոյանը պատասխանել է, որ, ցավոք, փաստերն այնքան սակավ էին, որ հնարավոր չէր դրանց հիման վրա մահվան դեպքերի մասին որեւէ եզրակացություն ներկայացնել:
Իսկ այն հարցին, թե օրենսդրական աշխատանքով ծանրաբեռնված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կարո՞ղ է արդյոք արդյունավետ լուծում տալ այն հարցերին, որոնք առաջարկների ձեւով ժամանակին ներկայացրել է Նիկոյանի հանձնաժողովը, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ խնդրի հետ կապված տնտեսական ու սոցիալական բազում հարցեր կան, որոնք, իհարկե, հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չեն, դրանք նաեւ չափելի չեն ու լուծման համար տեւական ժամանակ է պետք:





























