Կառավարության շենքի մոտ այսօր՝ մայիսի 17-ի առավոտյան, բազմամարդ է: Տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ եկել են այստեղ իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու:

Նրանց թվում են սեւազգեստ մայրերը, «Նաիրիտ»-ի նախկին ու ներկա աշխատակիցները:

Նշենք, որ այսօր տեղի կունենա նոր կառավարության առաջին նիստը: