Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն այս պահին «Արթիկ» ՔԿՀ-ում է. նա հանդիպել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին։
Հանդիպումը դեռեւս չի ավարտվել: Համարբերգը մոտ մեկ ժամ առաջ է ժամանել քրեակատարողական հիմնարկ: Հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ ճշտել մեզ առայժմ չհաջողվեց։




























