Գազի գնի բարձրացումն առաջիկայում անխուսափելի է: Այսօր՝ հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ այսօր արդեն Հայաստանում գազն ավելի թանկ է, քան եվրոպական մի շարք երկրներում։ Հիշեցնենք, որ Հայաստանին մատակարարվող գազի թանկացման մասին ակնարկել է նաեւ «Գապրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, սակայն վերջնական որոշում դեռեւս ընդունված չէ։
Ըստ Բ. Ասատրյանի Հայաստանի վրա բացասաբար կանդրադառնա նաեւ նավթի թանկացումը։ Ընդդիմության ներկայացուցիչը վստահ է, որ գնաճը հաջորդ տարի ավելի բարձր կլինի, քան պլանավորվել է պետական բյուջեով։ Իսկ դրա դեմ պայքարի համար հարկավոր է թեթեւացնել հարկային բեռը։ «Միայն մոնետար գործիքներով հնարավոր չէ զսպել գնաճը»,- հայտարարեց Բ. Ասատրյանը։



























