Թուրքիայի էներգետիկայի ե բնական պաշարների նախարար Թաներ Յիլդըզը հունվարի 22-ին կայցելի Ադրբեջան` մասնակցելու Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջեւ միջկառավարական 6-րդ նիստին:

Թուրք նախարարին կուղեկցեն Թուրքիայի ազգային նավթային ընկերության` Turk Petrollari-ի ղեկավարը եւ Botas ընկերության գլխավոր տնօրենը:

Թուրքիայի գանձապետարանի վիճակագրական տվյալներով, 2010 թվականի սեպտեմբեր ամսվա վերջում թուրքական ներդրումներն Ադրբեջանում կազմել են 3,825  մլրդ դոլար, որից 3,573 մլրդ-ը՝  Ադրբեջանի էներգետիկ ոլորտում:

2010 թվականի 9 ամիսների ընթացքում, թուրքական ներդրումներն Ադրբեջանի տնտեսության մեջ կազմել են 3,971 մլն դոլար, ստեղծվել են երեք թուրքական ընկերություններ: 2009 թվականին ստեղծվել է 5 ընկերություն եւ ներդրվել 304,666 մլն դոլար: