Բրիտանական Sky Sports հեռուստաալիքի թղթակից Հեյլի Մուրը կանգնեցրել է ցատկոտող նժույգին եւ շարունակել աշխատանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Լրագրողը Չեփսթոու քաղաքում ռեպորտաժ է արել ձիարշավների մասին, երբ ձիերից մեկը մի կողմ է նետել ձիավարին եւ սլացել ուղիղ նրա ուղղությամբ։  Կինը չի շփոթվել եւ բռնել է կենդանու սանձից։ Արդյունքում նա հարված է ստացել դեմքին եւ ընկել է ուղիղ նրա սմբակի տակ, բայց կենդանին, այնուամենայնիվ, կանգ է առել։ Մի քանի րոպե անց Մուրը գնացել է արշավի հաղթողի հետ հարցազրույցի։

The Telegraph–ի հաղորդմամբ՝ լրագրողը ձիերի հետ շփման փորձ ունի դեռ մանկուց։ Նրա հայրը՝ ձիասպորտի ոլորտում վաստակավոր մարզիչ է, իսկ եղբայրները՝ հայտնի ձիավարժներ են։