Սոցիալական ցանցում տեսանյութ  է հայտնվել, որում  Պրեսնենսկայա բանտի կալանավորները  ողջունում են օրենքով գող Զախարիա Կալաշովին, որը  հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, գրում է «Իզվեստիան»:

Տեսանյութում երեւում է ինչպես է տղամարդը խցիկից սկսում դիմել կալանավորներին եւ կոչ անում նրանց ողջունել ավագ եղբորը: Դրանից հետո նրանք նրան «ամուր առողջություն, համբերություն, հաջողություն եւ ամենայն բարիք» են ցանկանում:

Մարտի 29-ին Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը Կալաշովին խիստ ռեժիմի գաղութում 9 տարվա եւ 10 ամսվա ազատազրկման  դատապարտեց: Նա մեղավոր է ճանաչվել Մոսկվայի Elements ռեստորանի սեփականատիրոջից 8 մլն ռուբլի շորթելու համար, ինչի պատճառով 2015-ի դեկտեմբերին Ռոչդելսկայա փողոցում հրաձգություն էր սկսվել: