«Առավոտ»-ի տեղեկություններով, Ազգային ժողովը մտադիր է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՊՀ դասախոս, բանասիրական եւ իրավաբանական կրթություն ունեցող Շուշան Դոյդոյանին։
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջիկայում հայտարարելու է իր հրաժարականի մասին, քանի որ նշանակվելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ։ Նա ՄԻՊ պարտականությունների կատարմանն է անցել 2006 թ. փետրվարի 20-ից:





























