Կանադայի Միսիսոգա քաղաքի (Օնտարիո նահանգ) ռեստորաններից մեկում հինգշաբթի երեկոյան պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հաղորդել է Փիլ շրջանի բժշկական ծառայությունը իր թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փիլ բժշկական ծառայությունը 15 պացիենտ է դուրս տարել Միսիսոգայի «Բոմբեյ բել» ռեստորանից։ Երեք պացիենտներ տեղափոխվել են անհետաձգելի բուժօգնության կենտրոններ պայթյունի հետեւանքով ստացած ծանր վնասվածքներով»,-նշված է հաղորդագրությունում։
Պայթյունի պատճառն անհայտ է։











