Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին եւ Նատալյա Վուտովային:

Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին եւ ներկայացրեց ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում:

Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը, իրողությունները ճիշտ գնահատելով, վերահսկել է օպերատիվ իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով եւ քաղաքական գործընթացներին չմիջամտելով:

Պատվիրակության անդամներին հետաքրքրում էին նաեւ ոստիկանության բարեփոխումների ընթացքի, կառույցի հաշվետվողականության, ոստիկանություն-հասարակություն կապի զարգաման, օրենքի գերակայության ամրապնդման եւ մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին սպառիչ պարզաբանումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ եւս: