Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 20-ին տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Այս մասին ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն: Հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Ադրբեջանական կողմի զոհերի թիվը եւ անունները հայտնի չեն:
«Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետեւանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ:





























