Ուժեղ անձրեւներից հետո ջրով է ծածկվել Մերիլենդ նահանգի Էլիկոտ ամերիկյան քաղաքը, որտեղ 2016 թվականին ուժեղ հեղեղում էր եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հրապարակված տեսանյութում երեւում է, որ կեղտոտ ջրի հզոր ալիքները մեծ արագությամբ հեղեղում են քաղաքի փողոցները՝ հասնելով առաջին հարկի կեսերին եւ ավելին։

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը իրավիճակը բնութագրել է որպես «չափազանց վտանգավոր է պոտենցիալ աղետային»։