Ստամբուլում ավարտվել է «վեցնյակի» եւ Թեհրանի ներկայացուցիչների միջեւ երկօրյա բանակցությունների առաջին օրը։
Բանակցություններն ընթացել են բարեկամական մթնոլորտում, ինչը կողմերին թույլ է տվել հաստատել իրենց դիրքորոշումները։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաստատել է բանակցությունները շարունակելու եւ փոխադարձ ընդունելի որոշումներ փնտրելու տրամադրվածությունը։
Ստամբուլյան բանակցություններին մասնակցել են Քեթրին Էշթոնը, «վեցնյակի» փոխարտգործնախարարներն ու իրանական պատվիրակությունը՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի գլխավորությամբ։




























