Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանում առաջին նիստին այսօր՝ մայիսի 30-ին, Սեֆիլյանին եւ գործով մյուս ամբաստանյալներին դատարան չեն ներկայացրել:
Դատարանում հավաքված մեծ թվով աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են անում դատարանի շենքում:
Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նշենք, որ Վերաքննիչում այս գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար, որի ընթացքում Սեֆիլյանի փաստաբանը պատրաստվում էր խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով:











