Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ օրակարգի մի քանի ասպեկտների, այդ թվում երկկողմ հարաբերությունների, Սիրիայի ճգնաժամի կարգավորման եւ Ուկրաինայում հակամարտությունը հաղթահարելու ջանքերի մասին` 2015 թվականի փետրվարի 12-ի Մինսկի համաձայնագրերի հիման վրա:
Զրուցակիցները համաձայնել են աշխատել Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից հեռախոսազրույցի ժամանակ նշված խնդրի շուրջ՝ ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների մթնոլորտը կարգավորելու համար երկխոսության միջոցով հաղթահարել առկա տարաձայնությունները:




























