Ֆլորիդայում Little Caesars պիցցերիայի աշխատակիցը հելոուինի ծաղրածուի դիմակով տղամարդուն, որը մկրատով հարձակվել էր նրա վրա, սպանել է, հաղորդում է USA.one
Տեսախցիկների տեսագրություններում կարելի է տեսնել, ինչպես է 28-ամյա Հելիբերտո Ֆելիսիանոն մոտ 23:50-ին փակում ռեստորանը: Հենց այդ պահին նրա վրա է հարձակվում ծաղրածուի դիմակով տղամարդը, փայտով հարվածում նրա դեմքին եւ ուսին: Հետո նա հանում է մկրատը եւ փորձում վնասել տղամարդուն: Աշխատակիցը չի կորցնում իրեն, հանում է ատրճանակը եւ մի քանի անգամ կրակում է անհայտ անձի վրա:
Հոլի-Հիլ քաղաքի ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, դիմակով տղամարդուն կայանատեղիում պառկած են հայտնաբերել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա մահացած է:











