Երեւանի քաղաքապետարանը տեղյակ չի  եղել Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի վագոններում իրականացրած դիզայներական աշխատանքներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

«Իրականում դա եղել է մետրոպոլիտենիի նախաձեռնությունը, իրենք են արել այդ ձեւավորման աշխատանքները: Կան կոնցեպտներ, որոնք 2800-ամյակին համահունչ են : Նրանք իրենց մոտեցմամբ իրականացրել են այդ աշխատանքները»,- ասաց նա:

Նշենք, որ համացանցում տարածված լուսանկարները , որում Մետրոպոլիտենի վագոնները հայկական զարդանախշերով էին ձեւավորված, բուռն քննարկումների տեղիք էին տվել հանրության շրջանում: