Երեւանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջի հարցում ԿԳ նախարարությունն անկախ արբիտրի դեր է կատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«ԿԳՆ-ն կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն օրենքից եւ իրավունքից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը պահանջող «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանն ու նրանց պահանջներին՝ ԿԳ նախարարը նշեց, որ այդ պահանջները նախարարություն դեռեւս չեն հասել.«Այդ պահանջները մեզ մոտ չեն հասել, երբ նրանք կդիմեն, մենք կքննարկենք»:











