Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը անհանգստացած է Երեւանի պետական համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Ազգային ժողովում Հայաստանի բյուջեի 2017 թվականի կատարողականի քննարկման ժամանակ հարցին, թե որքանով է օրինական համալսարանում տեղի ունեցողը, օմբուդսմենը հայտարարեց, որ ուսումնական հաստատությունները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից:
«Ուսանողները կարող են բարձրացնել իրենց մտահոգությունները, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն: Միեւնույն ժամանակ, խնդիրները պետք է լուծվեն օրենքի շրջանակներում: ԵՊՀ-ում խնդիրներ կան, եւ դրանք պետք է քննարկվեն եւ լուծվեն: Ռեկտորի կողմից խախտումների մասին պնդումները կամ ենթադրությունները պետք է ուսումնասիրվեն: Սակայն ստուգումներից առաջ հայտարարություններ չպետք է լինեն»,- ասաց օմբուդսմենը:
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ում առկա իրավիճակը մեծամասամբ նրա հետեւանք է, որ համալսարանը երկար տարիներ քաղաքական ազդեցության տակ է գտնվել:
Հիշեցնենք, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը պահանջում է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ուսանողական խորհրդի եւ արհմիության լուծարում եւ աուդիտի անցկացում:
Հայաստանի օմբուդսմենը մտահոգված է ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով
Հասանելի է
русскийՏեղադրություն











