Time ամսագիրը նոր շապիկ է ցույց տվել, որը ստեղծվել է 958 անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, հաղորդում է «Վեդոմոստին»:
Հրապարակման մեջ նշվում է, որ Time-ը Intel-ի հետ համատեղ ծրագրի շրջանակում Քալիֆորնիայի երկինք է ուղարկել Shooting Star ընկերության 958 անօդաչու թռչող սարքերը: Դրոնները, որոնք վառվող կարմիր կետերի տեսք ունեին, ձեւավորել են ամսագրի շապիկի ավանդական շրջանակը եւ Time-ի լոգոտիպը:
Սա Time-ի պատմության մեջ առաջին շապիկն է, որը ստեղծվել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:











