9-ամյա աղջկա՝ Մաելիի հրաժեշտի արարողությունը, որի անհետացումը եւ սպանությունը ցնցել է ողջ Ֆրանսիան, տեղի է ունեցել շաբաթ երկրի  հարավ-արեւելքում գտնվող Իզեր շրջանի Լա-Տուր-դյու-Պեն կոմմունայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

BFMTV հեռուստաալիքը հաղորդում է, որ եկեղեցի էր եկել մի քանի հարյուր մարդ, շատերը սպիտակ ծաղիկներ էին բերել որպես երեխայի անմեղության խորհրդանիշ:

Աղջիկն անցյալ տարի ծնողների հետ Իզեր շրջանում հարսանիքի էր մասնակցում: Վերջին անգամ նրան տեսել են օգոստոսի 27-ի առավոտյան տոնախմբության սրահում, որտեղ անցկացվում էր հարսանիքը: Հետո նա անհետացավ:

Աղջկան առեւանգելու կասկածանքով ձերբակալվել էր 34-ամյա տեղացի Նորդալ Լելանդեն: Նա երկար ժամանակ հերքում էր սպանությանն իր մասնակցությունը, սակայն հանցանշանների ճնշման ներքո նա խոստովանեց Մաելիի «պատահական սպանությունը»: Նրա մարմինը հայտանբերվեց փետրվարին Շարտրեզ շրջանում:

Աղջկա մահվան հանգամանքները մինչ այսօր լիովին չեն բացահայտվել: Փորձաքննությունը հաստատեց, որ նրա ծնոտը կոտրված էր:  

Ֆրանսիայում Մաելիի անհետացումը մեծ հանրային արձագանք էր ստացել, գործի քննությանը հետեւում են  երկրի բոլոր խոշոր լրատվամիջոցները: