Դենվերի բարում պարող Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալը կրակել է մարդկանցից մեկին։ Տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է NEWS9-ի թղթակիցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կադրերում երեւում է, թե ինչպես է պարահրապարակում պարող մարդը սալտո կատարում, որի ժամանակ նրա վրայից ընկնում է զենքը։ Բարձրացնելով ատրճանակը՝ նա պատահաբար սեղմում է ձգանը եւ կրակում հանդիսատեսներից մեկին։
Վիրավոր տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպով զբաղվում են իրավապահ մարմինները։











