ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի մեկնաբանում շրջանառվող լուրերը, թե իրեն ազատել են կոռուպցիոն պայմանավորվածություններից։
«Ես իմ խոսքը ասել եմ, էլ ինձնից բան մի հարցրեք»,- ասել է Ալեքսանյանը Ազգային ժողովում լրագրողներին։
Նա նաեւ հրաժարվել է պատասխանել հարցին,թ ե ինչու է լքել ՀՀԿ խմբակցությունը։ «Ես իմ խոսքը ասել եմ»,- նշել է նա եւ մտել ՀՀԿ խմբակցության սենյակ։











