Արամ Սիմոնյանը 2013 թվականից ինձ մեղադրում է «իր հետեւից ընկած լինելու» մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով իր օգնականի եւ մամուլի ներկայությունը ԵՊՀ–ում կազմակերպված ցույցերի ժամանակ եւ ռեկտորի մեղադրանքները առաջին փոխվարչապետի հասցեին։

«Իմ գրասենյակի ղեկավարն ու մամուլի քարտուղարը ներկա են եղել այդ ցույցերին, ես նրանց չեմ գործուղել այնտեղ։ Նրանք ներկա են եղել որպես քաղաքացիական ակտիվիստ։ Ես չեմ փորձում սահամանափակել իրենց գործունեությունը, բայց նաեւ հորդորում եմ գիտակցել, որ ինչ–որ առումով նրանց ներկայությունն ու խոսքը կարող է ընկալվել իբրեւ իմ ներկայություն ու խոսք»։

Նկատառմանը, որ նրանք աշխատանքի ժամին են ներկա եղել, Միրզոյանը ուղղեց՝ «ընդմիջման ժամին»։